Օրերս ԱԱԾ-ն տարածել էր հայտարարություն այն մասին, որ պատրաստվում են թուրքերին փոխանցել ականապխատման դաշտերի 8 քարտեզ: Դրան ի պատասխան Ադրբեջանից հչեց այնպիսի արձագանք, որ նույն ԱԱԾ-ն թերևս փոշման մնաց իր հայտարարոությունից, քանի որ ազերիները հասկացրեցին, որ մտադիր չեն սիմետրիկ պատասխանել հայկական կողմի մարդասիրական ժեստից, քանի որ դիցուք հայերը հրաժարվում են իրենց տեղեկություններ հայտնել արցախյան առաջին պատերազմում անհետ կորած կամ զոհված ազերիների մասին: Սրան ի պատասխան, սակայն, արդեն այսօր նույն ԱԱԾ-ն տարածեց հայտարրություն՝ հայտնելով, որ հայկական կողմը պատարստ է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի հետ: 

 

Ինչպես հայտնի է, միջազգային հարաբերություններում ոչինչ հենց այնպես տեղի չի ունենում, ոչ ոք որևէ մեկի սիրուն աչքերի կամ ասենք շիմշատ բոյի համար լավություն չի անում: Բայց երևում է՝ Նիկոլը որոշել է այստեղ նույնպես կոտրել տաբուներ ու հանուն Իլհամի բեղերի ազերիներին երջանկություն պարգևել՝ օգնելով նրանց հայկական բնիկ հողերը արագ յուրացնել: 

 

Հարց՝ սրա դիմաց գերինե՞րն են վերադառնալու, թե՞ ասենք Ռուբեն Վարդանյանն ու Բակո Սահակյանն են արագ տուն գնալու տունդարձի ճանապարհին ընկերակցելով արցախյան ռազմաքաղաքական էլիտայի մյուս բոլոր ներկայացուցիչներին:  

 

Մյուս կողմից՝ Ադրբեջանը արագ տեմպերով պատրաստվում է  պատերազմի՝ մինչև ատամները զինվելով: Իսրայելից այս ընթացքում հսկայական թվով ռազմական բեռներ տեղափոխող ինքնաթիռների  շարժ է արձանագրվել՝ Ադրբեջան, այնտեղից շարունակում են հնչել Հայաստանը նսեմացնող ռամատենչ հայտարարություններ և այլն:  

 

Հիմա՝ հարց՝ ի՞նչ նատակով է Նիկոլը որոշել երջանկացնել ադրբեջանցի մայրերին, դրա դիմաց հայ մայրերն ի՞նչ են ստանում: Պատասխանը խիստ տրիվիալ է՝ Նիկոլի համար թանկ են ադրբեջանցի մայրերի զգացմունքերը, իսկ հայ մայրերին նա ուղղակի ատում է՝ վայելելով նրանց ողբն ու կականը՝ Եռաբլուրում: 

 

Սա խայտառակություն է և վկայում է մեկ բանի մասին՝ ադբեջանի ժողովրդի հանդեպ Նիկոլի խորը հարգանքը շարունակաբար Իլհամի կողմից առհամարհվում է, և վերջինս շարունակում է պարբերաբար ստորացնել «հարբաց ծաղրածուին»՝անձամբ հերոսանալով, իսկ Նիկոլին բարոյապես ոչնչացնելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել